Բարոյականության հետ խնդիր ունեցողն ուզում է բարենորոգել Հայոց հազարամյա եկեղեցին. Հովնան Սրբազան
Կարդացեք նաև
«Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը հայտարարել է, որ եկեղեցին հարվածները խոնարհությամբ տանում է, բայց թող իրենք վախենան Աստծո արդար դատաստանից:
Սրբազան Հայրը նշել է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայ Առաքելական եկեղեցին վերափոխել Անգլիկան եկեղեցու մոդելի, իրեն էլ նշանակել պետ, որ կարողանա նշանակել Եկեղեցու ղեկավարին:
«Աստված կպատժի այդ մարդկանց, և լիահույս ենք, որ Հայաստան աշխարհն այս վիճակին հասցնողներն արդար դատաստանի կարժանանան։ Եկեղեցին չի կարող պետական կցորդ լինել: Եկեղեցին անժամանակ է ժամանակների մեջ: Ինքը չի կարող Քրիստոսին ղեկավարել: Ինչ-որ մեկն իր հիվանդ երևակայությամբ եկեղեցու կարգ է փորձում փոխել: Բարոյականության հետ խնդիր ունեցողն ուզում է բարենորոգել Հայոց հազարամյա եկեղեցին»,- նշել է Սրբազանը։
Սրբազան Հոր խոսքով՝ ՔՊ-ականներին խանգարում է Հայոց պատմությունը, մեր՝ բնիկ լինելը, Մեսրոպ Մաշտոցը, մեր հոգևորական պատմիչները:
«Այս մարդիկ հոգևորականի սքեմը տեսնելիս այսահարվում են ու ուզում են գրականության, պատմության դասագրքերից հանել հոգևորական հեղինակներին, մինչև Սայաթ-Նովա: Թուրքերն էլ մինչև 18-րդ դար գրականություն չեն ունեցել, հավանաբար հենց իրենք էլ պատվիրել են»,- ասել է Հովնան Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում