Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից. Արտաշես սարկավագ Աջապահյան
15/02/2026 19:48
Կարդացեք նաև
Արտաշես սարկավագ Աջապահյանը գրել է, որ ըստ նախնական տվյալների, վաղը` 16.02.2026թ.-ին Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։
Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան ԲԿ-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում