Երկու Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին․ Տեր Եսայի
16/02/2026 18:09
Կարդացեք նաև
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնել է, որ Հայաստանից երկու Սրբազան հայրեր մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Խոսքը Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի և Տ. Դանիել Սրբազան Ֆընդկյանի մասին է։
Հիշեցնենք, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ։
Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը, որին չեն մասնակցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ինչպես նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում