Ալեն Սիմոնյանի հայտարարությունը բարձրաստիճան հոգևորականների մասին զազրելի մեղադրանք է․ Ժաննա Ալեքսանյան

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը բարձրաստիճան հոգևորականների մասին զազրելի մեղադրանք է․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․ «Ալեն Սիմոնյանի հայտարարությունը «մի 4-5 բարձրաստիճան հոգեւորականների» մանկապղծության մասին,, սովորական սուտ չէ, սա զազրելի մեղադրանք է, կեղտ է, որ հոսում է օրենսդիր մարմնի ղեկավարի բերանից և այդ կեղտը հոսում է ոչ միայն հոգևորականների, այլև մեր վրա։ Ամբողջ օրն ուզում ես ազատվել այդ կեղտից, չես կարողանում, կեղտի շերտը շատ հաստ է։

Ինչ հիմքով է ասում, ում է նման մեղադրանք առաջադրված։ Ոչ մեկին։ Նպատակն է ամեն գնով անարգել եկեղեցուն և հոգևորականներին։ Օրենսդիր մարմնի ղեկավարն այն մարդն է, որը թքել էր քաղաքացու վրա և գլխավոր դատախազը հանցակազմ չէր տեսել այդ արարքում, իսկ հիմա կտեսնի՞: Գլխավոր դատախազը պարտավոր է արձագանքել այս անբարո զրպարտչական հայտարարությանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում