Աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել. Հայր Իսահակ

Աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել. Հայր Իսահակ

Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը եկեղեցու դեմ պայքարի ֆոնին լավատես է տրամադրված՝ «Աստված մեծ է, լավ կլինի»։

«Անշուշտ, աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայր Սուրբը։

Հայր Իսահակի խոսքով՝  հոգևորականների նպատակը բարին, լավը, գեղեցիկը առատացնելն է։

«Մենք լավահույս ենք, որ վերջ առաջ մեր մարդասիրությունը, մեր աստվածխնդրությունը հաջողությամբ է պսակվելու: Տա Աստված, որ բոլորս էլ սթափվենք և մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի, գերակշռի։ Ուժ, կարողություն ամենքիդ»,- հավելել է Հայր Սուրբը

Հետևեք մեզ նաև Telegram-ում