Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից. Դավիթ Ղազինյան

Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից. Դավիթ Ղազինյան

Այսօր հրավիրված ասուլիսում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն ասել է․ «ՀԷՑ-ի  հարցն ունի միանշանակ քաղաքական  կոնտեքստ, «քաղաքական հաշվեհարդարի», մեկ անձի քմահաճույքի խնդիր է»։

Նա նշել է, որ կան նոր ապացույցներ, հիմնավորումներ, որ ՀԷՑ-ը խլվել է, գործընթացը քաղաքական է։

«Փոքրիկ խմբակի շատ ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, զրպարտիչ տեսանյութեր էին հրապարակում՝ կապված փոխառությունների, վարկերի, տոկոսների հետ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին բազմաթիվ անգամ հորդորել էինք, որ ներկայացնի ճշմարտությունը։

Հիմա գոնե այս փաստով հանձնաժողովի  նախագահն ընդունել է, որ այո՝ ՀԷՑ ՓԲԸ կողմից վերցված վարկերի տոկոսները վճարում է  սեփականատերը, որևէ կապ չունի սակագնի, այն գումարի հետ, որը մեր քաղաքացիները վճարում են հոսանքի համար»,- ասել է Ղազինյանը։

Խոսելով պետության կառավարման արդյունավետության մասին, նա նշել է, որ կարգավորող մարմինն անգամ տեղյակ չէ, թե Էրեբունի վարչական շրջանում վթարի ժամանակ ինչքան բաժանորդ է հոսանքազրկված եղել։

«Անգամ չեն ցանկանում հայտարարել, որ այդ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց այդ վթարը, տրվել է «Տաշիր»  ընկերության կողմից՝ պարոն Կարապետյանի համաձայնությամբ»,- ասել է նա։

Ղազինյանը նաև նշել է. «Այն, ինչի համար մեզ մեղադրում էին՝ վթարները կոծկելու ու քանակը նվազեցելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք ու շատ հստակ, որ վթարների քանակը մոտավորապես 40 տոկոսով աճել է:  Իրենք հայտարարում են, որ չի աճել, բայց մենք բոլորս, գոնե վիզուալ, տեսնում ենք, թե ինչ է կատարվում: ՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք ամեն ինչ գիտենք:

Այս պարագայում՝ իրենք չեն կարող ոչ մի տեղ փախչել, բայց, ամեն դեպքում, իրենք կկեղծեն, հանձնաժողովն էլ, բնականաբար, որևէ բանի վրա ուշադրություն չի դարձնի, դրա հետևանքով էլ ունենք այս համատարած սուտ իրավիճակը՝ խաբելու ու վարկաբեկելու հետ կապված»։

Ղազինյանը նաև հավելել է, որ ՀԷՑ-ը գնելու առաջարկի վերաբերյալ բանակցություններ դեռևս չկան, բայց ունենք հիմնավոր կասկածներ, որ ամեն ինչ անում են, բնականաբար անօրինական ձևով, որպեսզի արժեքը նվազեցնեն և գնան գերակա շահ ճանաչելու ճանապարհով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում