Մյունխենում Ալիևի հարցազրույցից և ելույթից հետո ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել. Սուրեն Սուրենյանց
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի մոտ «խաղաղության» գործընթացի վերաբերյալ խորհրդանշական ակցիայի ժամանակ լրագրողներին քաղաքագետ Սուրենյան Սուրենյանցն ասել է․ «Ալիևի՝ հատկապես Մյունխենում տված հարցազրույցից և ունեցած ելույթից հետո ինձ համար ակնհայտ է, որ շատ վտանգավոր մի շրջափուլի մեջ ենք հայտնվել»։
Ըստ նրա, Ալիևը հրեշավոր միտք է հայտնել՝ բռնապետական Բաքվի գոյություն չունեցող դատական համակարգը համեմատել է Նյուրնբերգի հետ, հայ ռազմագերիներին՝ նացիստներից ավելի վտանգավոր հանցագործների. «Դա նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակ»։
«Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման որպես մոդել պատկերացնում է ոչ թե ինչ որ բալանս, սիմվոլիկ համաձայնություններ, այլ Հայաստանին կապիտուլյացիայի պահանջի պարտադրում»,- ասել է Սուրենյանցը։
Նա նշել է, որ եթե Հայաստանն ունենար նորմալ իշխանություն, նման ակցիա անցկացնելու խնդիր ընդհանրապես չպետք է լիներ, պետք է ադեկվատ պատասխան հնչեցնեին Ադրբեջանի քայլերին, հակաքայլեր անեին։
«Քանի որ հարցազրույցից անցել է 4-5 օր, տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը տոտալ անգործության մեջ է, ստիպված մենք ենք ինչ-որ քայլեր անում՝ ցույց տալու, որ Հայաստանի քաղաքացիները, հայ հասարակությունը, համերաշխ չէ այն վիճակի հետ, որ այսպես լինի»,- ասել է Սուրենյանցը։
Նա կարծում է, որ իդելականա վասալի կարգավիճակն է պատճառը, որ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանում Ալիևին. «Իմիտացիոն խաղաղության պատրանքն իրենց օգնելու է վերարտադրվել։ Եթե մի բան խոսեն, կարող է Ալիևը շատ կոշտ հակազդի, խաղաղության միֆը փլուզվի, ինչը կխանգարի իրենց իշխանության վերարտադրությանը»։
Քաղաքագետը նշել է, որ երեք լեզվով նամակ են հանձնելու ՄԱԿ հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ։ Սուրենյանցի խոսքով, միամիտ չեն, որ հավատան միջազգային իրավունքի գոյությանը. «Ուղղակի սա վերաբերմունք է՝ մի կողմից ցույց տալու համար, որ միջազգային իրավունքն անտեսվում է աշխարհաքաղաքական շահերին, բայց մյուս կողմից, կարծում եմ, որ ցակացած մարդ իր դիրքորոշումը հայտնելով միջազգային կառույցներին՝ պետք է ստիպի այս խնդիրներով զբաղվել»։
Նա ասել է, որ ակնկալիք չունեն, որ բավարարող պատասխան են ստանալու, բայց ցանկացած պատասխանի դեպքում գիտեն իրենց հետագա քալերը. «Առաջիկայում շատ ակտիվ կլոր սեղանների, փողացային ակցիաների տեսքով միջոցառումներ ունենք»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում