ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել Արցախում ընթացող նախագահական ընտրությունների վերաբերյալ
Նմանատիպ
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախում ընթացող նախագահական ընտրություններին: Times.am-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները: Կոչ ենք անում ԼՂՀ իշխանություններին՝ անել հնարավորը՝ ապահովելու համար օրինական, ազատ և արդար ընտրություններ: Թե ռազմի դաշում և թե դիվանագիտական ասպարեզում Ադրբեջանի հետ տարվող անհավասար պատերազմում ԼՂ հիմնական ռեսուրսներից պետք է լինի ժողովրդավարական ինստիտուտների անհամեմատ ավելի բարձր մակարդակը և կենսունակությունը, ինչը միանշանակորեն կնկատվի միջազգային հանրության կողմից: Վերջինիս արձագանքը ընտրություններին մեծապես պայմանավորված է լինելու հենց ընտրությունների որակով:
Միևնույն ժամանակ, ազատ և արդար ընտրությունների ամենամեծ պահանջատերը Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է, որի օրինակարգ իշխանությունները նոր լիցքեր կստանան ԼՂ պետական շահերը բանակցային գործընթացում առաջ մղելիս: Եվ վերջապես, օրինական ընտրությունները ԼՂՀ անվտանգության հարց է, ինչը չեն կարող չգիտակցել ընտրություններում ներգրավված բոլոր կողմերը:
Կոչ ենք անում նաև Հայաստանի իշխանություններին անհապաղ խորհրդատվություններ սկսել բարեկամ երկրների համապատասխան գերատեսչությունների հետ՝ ապահովելու, մասնավորապես, ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների, ինչպես նաև հարևան, ՀԱՊԿ և ԵՄ անդամ պետությունների դրական վերաբերմունքը ԼՂ նախագահական ընտրություններին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում