Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել են տնայինի. Ռուբեն Մելիքյան
19/02/2026 17:47
Կարդացեք նաև
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր։ Զորեղ ու Արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն։
Կլանված լսում էի, և վերջում նկատեցի, որ բաց թողած զանգեր ունեմ։ Պարզվեց՝ վերաքննիչ դատարանից է։ Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի։
Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում