«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը համախմբման, համակարգային լուծումների և ազգային վերածննդի մասին է. Շաքե Իսայան
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր, «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ Շաքե Իսայանը գրել է. «Այսօր տարածվեց «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» հայտարարությունը, որով աջակցում են Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը և պատրաստակամ են նպաստելու Եվրոպայի հայ համայնքներում քննարկումների և ակտիվ ներգրավվածության ապահովմանը։
Անկեղծորեն հուսով եմ, որ որոշ քարոզիչներ չեն փոխի իրենց խոսույթը 180 աստիճանով և հիմա էլ չեն փորձի մեզ «արևմտամետության» մեջ մեղադրել։
Առաջիկայում սպասվում են աջակցության և բովանդակային քննարկումների նախաձեռնություններ նաև Միացյալ Նահանգների, Մերձավոր Արևելքի և աշխարհի տարբեր հայ համայնքներից, որովհետև այս գաղափարը բաժանարար գծեր և թշնամիներ չունի։ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը համախմբման, համակարգային լուծումների և ազգային վերածննդի մասին է։
Ուրախությամբ արձանագրում ենք, որ նախաձեռնությունը հասնում է իր նպատակներին և արձագանք է գտնում տարբեր համայնքներում։
Կցանկանայի ևս մեկ անգամ հիշեցնել Գագիկ Ծառուկյանի այն միտքը, որ «ռուսամետ», «արևմտամետ» բաժանումները իրականում միայն թուլացնում են մեզ և ջուր են լցնում թշնամու ջրաղացին։
Առաջարկում եմ խուսափել պիտակավորումներից, հրաժարվել ներկայում առկա խոսույթից և կենտրոնանալ բովանդակության վրա, որովհետև խոսքը իսկապես երկարատև հետպատերազմյան վերականգնման ծրագրի մասին է, որը կարող է իրական արդյունք տալ միայն համատեղ աշխատանքի, համայն հայության մասնակցության և համախմբված ջանքերի շնորհիվ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում