Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից.

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող Թեմակալ Առաջնորդ սիրելի Մկրտիչ Սրբազանի, Միքայել Սրբազանի, Բագրատ Սրբազանի, Արշակ Սրբազանի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում