Թրամփը քննարկում է Իրանին սահմանափակ հարված հասցնելու տարբերակը

Թրամփը քննարկում է Իրանին սահմանափակ հարված հասցնելու տարբերակը

Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի դեմ սահմանափակ հարված հասցնելու հնարավորությունը։ Սա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցին։

Նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք նա ուսումնասիրում է Իրանի դեմ սահմանափակ ռազմական գործողության հնարավորությունը, որը, ըստ Վաշինգտոնի, նպատակ ունի մղել Թեհրանին համաձայնության հասնելու։ «Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ քննարկում եմ դա»,- պատասխանել է ամերիկացի առաջնորդը՝ առանց որևէ մանրամասներ հայտնելու։

CBS-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը արդեն փետրվարի 21-ին։ Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ և չհասնի «արդար համաձայնագրի», որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում։

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չունեն ատոմային ռումբ մշակելու մտադրություն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում