26.1 C
Yerevan

Ռամոս. Կոստան և Ֆաբրեգասը պետք է հրապարակավ բացատրություն տային

Նմանատիպ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոս»-ի 3-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի...

Սևիլիան` Եվրոպա լիգայի 7-ակի հաղթող

Բուդապեշտի Պուշկաշ Արենա մարզադաշտում (Հունգարիա) երեկ կայացավ Եվրոպա լիգայի...

Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ «Չելսիում» հանդես եկող Դիեգո Կոստան և Սեսկ Ֆաբրեգասը պետք է հրապարակավ խոսեին հավաքականի հայտացուցակում չընդգրկվելու պատճառների մասին:

Իսպանիայի հավաքականը նոյեմբերի 15-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում մրցելու է Բելառուսի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 18-ին ընկերական հանդիպում է անցկացնելու աշխարհի չեմպիոն Գերմանիայի հետ: Կոստան և Ֆաբրեգասն այդ խաղերին չեն մասնակցելու: Ըստ նախնական տեղեկատվության` ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն, սակայն իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ ոչ մի վնասվածք էլ չկա. նրանք պարզապես չեն ցանկանում ծանրաբեռնված գրաֆիկ ունենալ:

«Որպես հավաքականի ավագներից մեկը` ես չպետք է նման նուրբ թեմաների անդրադառնամ: Ունեմ իմ կարծիքը, սակայն այն չեմ բարձրաձայնի` մարզչի և թիմակիցներիս հետ պայմանավորվածության համաձայն: Երբ վերջին անգամ ես հավաքական եկա, բուժզննումը ցույց տվեց, որ վնասվածքի պատճառով չեմ կարողանա խաղալ, սակայն եղել են դեպքեր, երբ ես խաղացել եմ ցավ զգալով: Հավաքականի նկատմամբ նման վերաբերմունքը պետք է լինի ֆուտբոլիստի ԴՆԹ-ում:

Կարծում եմ` ֆուտբոլիստների հետ պետք է մարզիչը համաձայնություն ձեռք բերի, սակայն Կոստան և Ֆաբրեգասը պետք է հրապարակավ բացատրություն տային: Նման իրավիճակները կարող են կասկածներ առաջացնել ինչպես հավաքականում, այնպես էլ երկրպագուների շրջանում: Ես նման բան թույլ չէի տայի, հրապարակավ կխոսեի խնդրի մասին»,-Ռամոսի խոսքը մեջբերված է իսպանական մամուլից:

spot_imgspot_img