Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ Արմինե Ֆանյան

Ռուբինյանին խորհուրդ եմ տալիս չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ․ Արմինե Ֆանյան

Փաստաբան Արմինե Ֆանյանը գրում է․ «Ռուբեն Ռուբինյան, խորհուրդ եմ տալիս հետևել սեփական խորհրդին և չփորձել սպառնալիքի լեզվով խոսել Տեր Օշինի հետ: Նախ, նրան ճանաչողները գիտեն, որ նա վախեցողներից չէ: Բացի այդ, դա Տեր Օշինի գնահատականն է առ ձեզ (եթե իհարկե նա նման բան ասել է), ինչը լիովին տեղավորվում է խոսքի ազատության սահմանադրական իրավունքի շրջանակներում:

Եթե առարկություններ ունեք, փաստարկված ներկայացրեք, տեսնենք ո՛ր արածի համար պետք է հակառակ կարծիք ունենան մարդիկ ձեր մասին»:

Նշենք, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե օրերս Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշինը իրեն ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում