Վազգենը կշարունակի մնալ բանտում․ Արսեն Բաբայան

Վազգենը կշարունակի մնալ բանտում․ Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․  «Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը:Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում…»։

Հիշեցնենք՝ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում