Ռուսաստանը բանակցություններում «խաղեր է տալիս» ամերիկացիների հետ, բայց Պուտինը վատ դերասան է. Վլադիմիր Զելենսկի

Ռուսաստանը բանակցություններում «խաղեր է տալիս» ամերիկացիների հետ, բայց Պուտինը վատ դերասան է. Վլադիմիր Զելենսկի

«Ռուսաստանը բանակցություններում «խաղեր է տալիս» ամերիկացիների հետ, բայց Պուտինը վատ դերասան է»,- Financial Times-ին ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են «պատերազմի ավարտի» մեկնարկին։

«Պատերազմի դադարեցումը Ռուսաստանին պետք է ոչ ավելի քիչ, քան Ուկրաինային, քանի որ Ռուսաստանն ամեն ամիս մոբիլիզացնում է 40 հազար զինվորական ու կորցնում 35 հազարին։ Պետք է ոչ թե ընդմիջում, այլ պատերազմի ավարտ։ Ուկրաինային պետք է հրադադար երեկ, այսօր, վաղը։ Ցանկացած հրադադար առանց անվտանգության պարտադիր երաշխիքների կպարունակի հրադադարի խզման վտանգ»,-ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, ԱՄՆ-ն կարծում է, որ Պուտինը կդադարեցնի պատերազմը, եթե Ուկրաինան թողնի Դոմբասը։

«Ես չեմ հավատում դրան։ Ռուսաստանին պետք չէ վստահել։  Դոնալդ Թրամփի կողմից Ուկրաինայի վրա գործադրվում է շատ ավելի մեծ ճնշում, քան Ռուսաստանի։ Հուսով եմ՝ Թրամփը և Միացյալ Նահանգները ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա և կկանգնեցնեն Պուտինին։ Բայց ես հույսս դնում եմ Ուկրաինայի քաղաքացիների, մեր բանակի և մեր արդյունաբերության վրա»,-ասել է Զելենսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում