Եվրոպական հանձնաժողովի նախագահը ժամանել է Կիև
24/02/2026 12:16
Կարդացեք նաև
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև։
Ֆոն դեր Լայենն X-ի իր էջում գրել է, որ այն Ուկրաինա կատարած իր 10-րդ այցն է պատերազմից ի վեր: Նրա խոսքով՝ ինքը Կիև է ժամանել ռազմական գործողությունների սկսվելու չորրորդ տարելիցի օրը՝ «հաստատելու Եվրոպայի անսասան աջակցությունը Ուկրաինային՝ ֆինանսապես և ռազմական առումով, հատկապես այս դաժան ձմռան ընթացքում»։
«Ընդգծելու մեր անսասան նվիրվածությունը Ուկրաինայի արդար պայքարին։ Եվ հստակ ազդանշան ուղարկելու թե՛ ուկրաինացի ժողովրդին, թե՛ ագրեսորին. մենք չենք նահանջի, մինչև խաղաղությունը չվերականգնվի»,- հավելել է Եվրոհանձնաժողովի նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում