Մկրտիչ Սրբազանի անունից գեներալի ընտանիքին է հանձնվել Սուրբ Մարիանե եկեղեցու խորանի խաչի ոսկե նմուշը

Մկրտիչ Սրբազանի անունից գեներալի ընտանիքին է հանձնվել Սուրբ Մարիանե եկեղեցու խորանի խաչի ոսկե նմուշը

Այսօր ԱԱԾ պահեստազորի սպաների միության մեծաթիվ անդամներ Արագածոտնի թեմի Սուրբ Մարիանե եկեղեցում մասնակցել են միության խորհրդի նախագահ, դժբախտ պատահարին վերջերս զոհ գնացած գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանի ծննդյան օրվա կապացությամբ մատուցված հիշատակի կարգին։

Հավարտ մատուցված կարգի՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ու անունից գեներալի ընտանիքին հանձնվել է Սուրբ Մարիանեի խորանի խաչի ոսկե նմուշը, որը շնորհվում է եկեղեցուն իրենց հավատո ծառայությունը սրբորեն կատարած անձանց։

Տեղի է ունեցել նաև գեներալի կիսանդրու բացման ու օրհնության արարողությունը, ծաղիկներ են խոնարհվել Հրանտ Եպիսկոպոսյանի շիրիմին, մարդու, ում կյանքն անմնացորդ նվիրում էր հայրենիքին, պետականաշինության գործին, երկրի անվտանգության համակարգին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում