Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ Հայ Առաքելական եկեղեցին թուրքական հստակ թիրախ չէ․ Ռուբեն Մելքոնյան

Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ Հայ Առաքելական եկեղեցին թուրքական հստակ թիրախ չէ․ Ռուբեն Մելքոնյան

«ՀՀ-ը՝ քաղաքակրթական ընտրության առջև» խորագրով քննարկմանը  թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադաձել է չորս հիմնական ուղղությունների, որոնք Հայաստանի անկախացումից հետո  Թուրքիայում ձեռք են բերվել և ուղղված են Հայաստան պետության դեմ։

«Դրանց մի մասը բավական հայտնի է և՛ մեր մամուլում, և՛ տարբեր հասարակական քաղաքական շրջանակներում քննարկվել է, բայց մի քանիսը մասնագիտական շրջանակներից դուրս չի եկել։ Դրա համար ուզում եմ ֆիքսել հետևյալը՝ առաջին նոր սպառնալիքը Թուրքիայի կողմից ուղղված մեզ Արցախն էր՝ իր տարածված խնդիրներով, Արցախի անկախությունից սկսած։   Տեսնում ենք, որ այդ սպառնալիքը Թուրքիան այսօր լուծված է, և Հայաստանի ներկա իշխանությունները, ոչ միայն տապալելով տարատեսակ պրոցեսներ 2020 թվականի պատերազմի հանգրվանին են բերել Հայաստանի Հանրապետությունը, այլև հիմա ամեն կերպ պետական հռետորաբանության մեջ «Արցախ» հասկացությունը լիովին ջնջվում է, ինչը թուրքական հստակ սպառնալիքի և Հայաստանի կողմից  դրան հաշտվելու և նպաստելու դրսևորում»,- ասել է Մելքոնյանը։

Հաջորդ խնդիրը, որն ըստ թուրքագետի, մասնագիտական շրջանակներում է շատ հայտնի, Թուրքիայի դիրքորոշումն է  մեր պետական, ազգային սիմվոլիկայի նկատմամբ։

«Սկսած 1992 թ․-ից Թուրքիայի կողմից մեր առջև դրված յոթ նախապայմաններից  երեքը հայտնի են։ Յոթ նախապայմանների մեջ էին մտնում է ազգային, պետական սիմվոլիկայից հրաժարվելը, մասնավորապես՝ Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, զինանշանի և այլ։ Հիմա  տեսնում ենք Հայաստանում ինչպիսի արձագանք կա, որը շատ համահունչ է թուրքական պահանջին։Այսինքն՝ մեզանում երբեք չի եղել այդ քննարկում  Արարատ լեռը որպես սիմվոլ ընկալման հետ, բայց հիմա արհեստականորեն կամ չակերտավոր ինքնիշխանության մոլուցքից ելնելով, դրվել է շրջանառության մեջ»,- ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում