«Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի կապերը ամբողջ թյուրքական աշխարհի միջև․Ֆուատ Օքթայ 

«Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի կապերը ամբողջ թյուրքական աշխարհի միջև․Ֆուատ Օքթայ 

Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայ  հայտնել է, որ թուրքական կողմը շատ ուրախ է, որ վերջին պայմանավորվածություններից հետո «Զանգեզուրի միջանցք» նախագիծը վերագործարկվել է։

«Սա իսկապես հզոր նախագիծ է, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային խաղաղությանը, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև կարևոր նախաձեռնություն է, որը կարող է միավորել թյուրքական աշխարհը։ Այս նախագիծը կամրապնդի կապերը ոչ միայն Նախիջևանի և Ադրբեջանի մայրցամաքային մասի, այլև Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև ամբողջ թյուրքական աշխարհի միջև։

Տարածաշրջանային տեսանկյունից այս նախագիծը կծառայի բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի զարգացմանը։ Եթե ապագայում տարածաշրջանում լիովին խաղաղություն հաստատվի, այս նախագիծը կարող է հիմք դնել նաև Ռուսաստանի և Իրանի համար ավելի ուժեղ և կայուն ապագայի։ Մենք հույս ունենք, որ նախագիծը կիրականացվի որքան հնարավոր է շուտ», – նշել է նա։

Պատգամավորը նաև հավելել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում