«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին․ Տիգրան Աբրահամյան
25/02/2026 19:48
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։
Ա. Մինասյանի՝ բանտում գրվող և հրապարակվող նյութերը տեղեկատվական, վերլուծական և ինտելեկտուալ քաղցը հագեցնող գրվածքներ են, որտեղ մարդն առնչվում է ինքն իր հետ, նախկինի ու ներկայի, հաղթողի և պարտվողի, ուժեղի և թույլի մշտական պայքարում։ Այդ ամենը պրոյեկտված է ներքաղաքական «սոուսում»՝ իր ողջ գույներով։
Չախալյանի մասով իշխանությունն ընդգծված քինախնդիր է՝ բանտային պայմաններ, խիստ սահմանափակումներ և մշտական լարվածություն։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում