Իրանը ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ երկխոսության լավ հեռանկարներ է տեսնում. Մասուդ Փեզեշքիան

Իրանը ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ երկխոսության լավ հեռանկարներ է տեսնում. Մասուդ Փեզեշքիան

Թեհրանը լավ հեռանկարներ է տեսնում Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունների համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր փուլի նախօրեին։

«Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում ԱՄՆ-ի հետ առաջիկա անուղղակի բանակցությունների համար», – իրանական հեռուստատեսությամբ ասել է Փեզեշքիանը։

Իրանը և ԱՄՆ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը նախատեսված է անցկացնել հինգշաբթի օրը Ժնևում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում