Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Մարկո Ռուբիո
26/02/2026 11:25
Կարդացեք նաև
Պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում է ներդրումներ անել հրթիռների մեջ, որը իսկական սպառնալիք է ԱՄՆ-ի համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Իրանը արդեն իսկ տիրապետում է զենքերի, որոնք հենց հիմա կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին։ Եվ այդ հեռահարությունները շարունակում են ամեն տարի աճել երկրաչափական պրոգրեսիայով, ինչն ինձ համար զարմանալի է։ Մի երկրի համար, որը գտնվում է պատժամիջոցների տակ, որի տնտեսությունը քայքայված է, իսկ ժողովուրդը՝ տառապում է, նրանք ինչ-որ կերպ դեռ գումար են գտնում ամեն տարի ավելի ու ավելի մեծ հզորությամբ հրթիռների մեջ ներդրումներ անելու համար։ Սա լուրջ և անընդունելի սպառնալիք է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում