Փաշինյանը գիտի, որ իրեն ցանկալի արդյունքներ արձանագրելու հնարավորություն ունի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
26/02/2026 16:16
Կարդացեք նաև
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետ կապված, ասել է․ «Հասարակությունն այլևս չի ընդունում Փաշինյանի վարած քաղաքականությունը, իշխող ուժը կորցրել է հանրային դաշտում իր վստահությունը, դա լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։
Բայց այս իշխանություններն ընտրություն կեղծելու հնարավորություն ունեն, նրանք նաև հնարավորություն ունեն պարզապես հայտարարելու ընտրություններում իրենց համար հարմար արդյունքներ:
Վստահեցնում եմ՝ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դա հայտարարի, կես ժամ անց նա ստանալու է շնորհավորական ուղերձներ ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից: Ինքը գիտի, որ ունի իրեն ցանկալի արդյունքներ արձանագրելու հնարավորություն: Վստահ եմ՝ ինքը դա անելու է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում