Այս վկան չպետք է դատարան հրավիրվեր. Սամսոնյանի ու Սաղաթելյանի պաշտպաններ

Այս վկան չպետք է դատարան հրավիրվեր. Սամսոնյանի ու Սաղաթելյանի պաշտպաններ

«Այսօրվա վկան չպետք է անհանգստացվեր, դատարան հրավիրվեր»,-այսօրվա դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Պաշտպանի խոսքով՝ դատական ակտը բողոքարկելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ևս պնդելու են այս դիրքորոշումը։

«Քննիչը սևով սպիտակի վրա նշել է՝ երկու տեսագրությունները, որոնք տեսանք,մարդը նախնական քննության ժամանակ ասել է, որ դա չի տեսել, հիմա էլ հաստատեց, որ դա չի տեսել։ Մեր պատկերացմամբ՝ գործի հետ կապ չունի, և ցանկացածին կարող ենք բերել ու ասել՝  դուք վկա եք, հլը մի հատ նայեք։ Դա վկայի գաղափարի հետ կապ չունեցող բան է։ Այսինքն՝ վկան  վարույթի համար էական նշանակություն ունեցող մարդ է, տվյալի է տիրապետում,այլ ոչ թե այդ պահին ինչ-որ մի բան լսելով՝ ինչ  զգացողություն է ունենում»,- մանրամասնել է նա։

Պաշտպանների պնդմամբ՝ վկայի կարգավիճակ ունեցող մարդը պետք է տիրապետի հստակ ինֆորմացիայի։

Իսկ թե  ինչո՞ւ չփոխվեց Վազգեն Սաղաթելյանի կալանքը, նրա պաշտպան Արսեն Բաբայանն այսպես արձագանքել է․ « Սաղաթելյանի խափանման միջոցը չփոխվեց հենց այնպես, ինչպես շատ ոչ օրինական դատական ակտերը կայացվում են Հայաստանի Հանրապետություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում