Իրանը մոտ 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
28/02/2026 12:54
Կարդացեք նաև
Սկսվել է իրանական պատասխան հրթիռային հարվածն Իսրայելի ուղղությամբ։ Մոտ 30 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Թիրախավորված են Իսրայելի հյուսիսային և կենտրոնական շրջանները։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։ Իրանի և Իսրայելի օդային տարածքները փակվել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր գործողություն։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս) հրամանատարությունը հայտարարել է, որ Իրանի պատասխանը երկրի վրա հարձակումներին կլինի ուժեղ և վճռական։
Հետևեք մեզ նաև Telegram-ում