Իրանը հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով
Կարդացեք նաև
Իրանից պաշտոնական հայտարարություններով հանդես են եկել ԱԳՆ-ն և ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։
Իրանի ԱԳՆ-ից մասնավորապես հայտնում են․ «Չնայած մենք տեղյակ էինք նոր ռազմական ագրեսիա իրականացնելու նրանց մտադրությունների մասին, մենք կրկին բանակցությունների մեջ մտանք՝ ապացուցելու իրանցի ժողովրդի իրավացիությունը և ցույց տալու ագրեսիայի ցանկացած պատրվակի անօրինականությունը։ Այժմ Իրանի ժողովուրդը հպարտ է, որ արել է ամեն ինչ պատերազմը կանխելու համար։ Այժմ հայրենիքի պաշտպանության և թշնամու ռազմական ոտնձգությանը դիմակայելու ժամանակն է»։
ԱԽ-ից էլ բնակչությանը կոչ են անում հնարավորության դեպքում Թեհրանից դուրս մեկնել․ «Հաշվի առնելով այս երկու ռեժիմներից ստացված տեղեկությունները՝ նրանց գործողությունները Թեհրանում և որոշ քաղաքներում կշարունակվեն։ Ուստի, պահպանելով հանդարտությունը, հնարավորության դեպքում մեկնեք այլ կենտրոններ կամ քաղաքներ՝ այս երկու ռեժիմների չարիքից զերծ մնալու համար»,- ընդգծվել է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում