Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ քառօրյա համակցված հարվածներին
Կարդացեք նաև
Իրանի դեմ գործողության առաջին փուլը կարող է տևել չորս օր։ Այս մասին հայտնել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Զրուցակցի տեղեկություններով՝ գործողության առաջին փուլը «ներառում է չորսօրյա համակցված և հզոր հարվածներ»։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական բանակը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին։ Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի տվյալներով՝ հարձակման թիրախ են հանդիսանում Իրանի ղեկավարության բոլոր ներկայացուցիչները։
ԱՄՆ-ն նույնպես մասնակցում է գործողությանը։ Նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում Իրանին հասցված ամերիկյան և իսրայելական հարվածները բացատրել է «սպառված համբերությամբ», ինչը կապված է նրա հետ, որ Թեհրանը չի ցանկանում հրաժարվել իր միջուկային հավակնություններից։