Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իրանի վրա
28/02/2026 16:32
Կարդացեք նաև
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված ռազմական հարձակումը։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն այս դիրքորոշումը հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
«Լավրովը դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա զինված հարձակումը, որը միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի խախտում է հանդիսանում՝ լիովին անտեսելով տարածաշրջանային և համաշխարհային կայունության և անվտանգության համար ծանր հետևանքները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում