Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան

Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը գրում է. «Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ միանում է Իրանի դեմ պատերազմին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Որոշումն ընդունվել է իրանական ուժերի կողմից իր տարածքում գտնվող ամերիկյան բազայի և մայրաքաղաքի ռմբակոծությունից հետո։

Հակամարտության աշխարհագրությունն ընդլայնվում է. այսօր իրանական հրթիռներ են արձակվել Օմանի թիրախների ուղղությամբ, որը քիչ թե շատ չեզոք դիրքորոշում ուներ։ Հարված է հասցվել Կիպրոսում գտնվող բրիտանական բազաներին։ Շարունակվում են հարվածները Պարսից ծոցի երկրներին՝ Բահրեյն, ԱՄԷ, Քուվեյթ, Հորդանան, Սաուդյան Արաբիա ։ Իսրայելի դեմ հարվածներ են հասցրել եմենյան հուսիները։ Պակիստանում և Իրաքում ցուցարարները գրոհում են ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները։ Պատերազմում արդեն ներգրավված է 12 երկիր։

Ինչպես խոստովանել են իսրայելցի դիվանագետները, Իրանի շուրջ բանակցությունները խաբեություն էին։ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակման շուրջ պայմանավորվել էին դեռևս անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին ։ Ողջ բանակցային գործընթացը կեղծիք էր, որի նպատակն էր իրանական ղեկավարությանը հանկարծակիի բերելը։ Եվ դա նրանց հաջողվեց։

Մոտ 30 ռումբ է նետվել Ալի Խամենեիի նստավայրի վրա այն պահին, երբ այնտեղ հանդիպում էր ընթանում իրանական ղեկավարության հետ։ Ալի Խամենեին և Իրանի մի խումբ ռազմաքաղաքական ղեկավարներ, ինչպես նաև Խամենեիի դուստրերն ու թոռնուհին սպանվել են ։ Իրանում ձևավորվել է ժամանակավոր խորհուրդ, որին փոխանցվել է երկրի կառավարումը։

Իրանական Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով սպանվել է 7-ից 12 տարեկան 148 երեխա ։ Արևմտյան լրատվամիջոցները, հատկապես BBC-ն և CNN-ը, պատերազմը լուսաբանում են որպես Իրանի ագրեսիա Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ և լռության են մատնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերը։

Հարցն այն է, թե որքան կշարունակվի այս հարձակումը։ Ամերիկացի մասնագետների տեղեկություններով՝ հարձակումը ծրագրված էր առավելագույնը 5 օրվա համար ։ Այն կարող է տևել մի քանի շաբաթ։ Կամ էլ Իրանի ղեկավարությունը ճնշման տակ կգնա զիջումների։

«Ատոմային գիտնականների բյուլետենի» գիտնականները «Ահեղ դատաստանի ժամացույցի» սլաքները 5 վայրկյան առաջ են տվել։ Սա նշանակում է, որ մինչև «կեսգիշեր», այսինքն՝ միջուկային Արմագեդոն, մնում է 85 վայրկյան։

Իրանից Ադրբեջան են տարհանվել Ադրբեջանի և Տաջիկստանի քաղաքացիները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի դիվանագետները։

Իրավիճակի բարդությունից ելնելով՝ Հայաստանի ղեկավարությունը ավարտել է կարկանդակներ ուտելը և սկսել է եգիպտացորեն ծամել ։ Վարչակարգի քարոզիչներն ու աղանդավորները փառաբանում են իրենց կուռքին այն բանի համար, որ նման իրավիճակում նա շարունակում է նախընտրական արշավը և ուժեղացված սնունդը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում