Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները

Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները

Լոնդոնը թույլ կտա ԱՄՆ զինված ուժերին օգտագործել բրիտանական բազաները «որպես կոնկրետ և սահմանափակ պաշտպանական թիրախ», հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Նա ասել է, որ բրիտանական ինքնաթիռներն արդեն մասնակցում են համակարգված պաշտպանական գործողություններին և որսացել են Իրանի հարվածները: Նա հավելել է, որ Պարսից ծոցի գործընկերները Լոնդոնին խնդրել են ավելին անել հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար:

Բրիտանական պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ Կիպրոսում Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի բազան դարձել է անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածի թիրախ:

Daily mail-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան մշակում է Պարսից ծոցի երկրներում գտնվող 94,000 բրիտանացիների տարհանման փրկարարական ծրագիր Սաուդյան Արաբիայի միջոցով։

Գործողությունը աննախադեպ մասշտաբի է, և ղեկավարում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում