Կոչ եմ անում ԻՀՊԿ-ին և Իրանի զինված ուժերին՝ վայր դնել զենքերը․ Դոնալդ Թրամփ
Կարդացեք նաև
Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Իրանի զինված ուժերին՝ վայր դնել զենքերը, այլապես նրանց սպասվում է անխուսափելի կործանում։
Իր ելույթում Թրամփն ասել է․ «Ռազմական ողջ հրամանատարությունը ցրվել է. շատերն արդեն փնտրում են հանձնվելու ուղիներ՝ սեփական կյանքը փրկելու համար։ Նրանք անձեռնմխելիության երաշխիքներ են պահանջում. հազարավոր զանգեր ենք հասնում։
Ռազմական գործողությունները ընթանում են ողջ թափով և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև մեր բոլոր նպատակներն իրագործվեն։ Իսկ մեր նպատակները չափազանց լուրջ են։
Եվս մեկ անգամ դիմում եմ Հեղափոխության պահապաններին, իրանական բանակին ու ոստիկանությանը. կա՛մ վայր եք դնում զենքերը և ստանում լիակատար անձեռնմխելիություն, կա՛մ առերեսվում եք անխուսափելի մահվան հետ։ Դա լինելու է ակնթարթային մահ։
Կոչ եմ անում բոլոր իրանցի հայրենասերներին, ովքեր տենչում են ազատություն՝ բաց չթողնե՛ք այս պահը։ Եղե՛ք խիզախ, արի ու հերոսական և հետ վերցրե՛ք ձեր երկիրը։ Ամերիկան ձեր կողքին է։ Ձեզ խոստացել էի և կատարում եմ այն։ Մնացածը կախված է ձեզնից. պատրաստ ենք սատարել ձեզ»։
Դոնալդ Թրամփը նշել է Իրանի հետ պատերազմի հնարավոր ժամանակացույցը՝ ենթադրելով, որ մարտական գործողությունները կարող են շարունակվել հաջորդ չորս շաբաթների ընթացքում։
«Դա կտևի չորս շաբաթ կամ ավելի քիչ»․-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում