ԱՄԷ-ն փակում է իր դեսպանությունը Իրանում և հետ է կանչում դեսպանին
Կարդացեք նաև
Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է Թեհրանում իր դեսպանության փակման, Իրանի Իսլամական Հանրապետությունից իր դեսպանի և դիվանագիտական առաքելության բոլոր անդամների հետկանչի մասին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակումների ֆոնին, որոնք թիրախավորել են պետության տարածքը։
«Դրանք համարվում են ագրեսիվ հարձակումներ, որոնք ուղղված են եղել քաղաքացիական օբյեկտների դեմ, այդ թվում՝ բնակելի շրջանների, օդանավակայանների, նավահանգիստների և սպասարկող ենթակառուցվածքների՝ վտանգի ենթարկելով քաղաքացիական անձանց և հանդիսանալով լուրջ և անպատասխանատու սրում, որը կոպտորեն խախտում է ազգային ինքնիշխանությունը, ինչպես նաև ակնհայտորեն հակասում միջազգային իրավունքին և Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը։ Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ այս որոշումն արտացոլում է ԱՄԷ-ի հաստատուն և վճռական դիրքորոշումն ընդդեմ ցանկացած հարձակման, որը սպառնում է երկրի անվտանգությանը և ինքնիշխանությանը։ Այն ընդունվել է շարունակվող թշնամական և սադրիչ գործողությունների պայմաններում, որոնք խաթարում են լարվածության նվազեցման ջանքերը և տարածաշրջանը մղում ծայրահեղ վտանգավոր զարգացումների ուղղությամբ՝ սպառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգությանը և համաշխարհային տնտեսության կայունությանը»,- ասված հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում