Հարգելի բուժաշխատողներ, ձեր իրավունքները կպաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը. Գևորգ Գրիգորյան
02/03/2026 19:50
Կարդացեք նաև
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրում է․ «Այսօր տեղի ունեցավ Legist Advocates Team համահիմնադիր, փաստաբան Սոս Հաոբյանի հետ հանդիպում:
Պայմանավորվել ենք, որ #ԲժշկիՁայն հասարակական մասնագիտական շարժմանը միացած բոլոր բուժաշխատողների աշխատանքից հեռացման և ռեպրեսիաների կիրառման ցանկացած դեպքի առթիվ հետևողական կերպով դիմելու ենք դատարան և ստանանք թե՛ փոխհատուցում և թե՛ ապօրինի որոշումներ կայացնելու համար պատժի կիրառում:
Հարգելի բուժաշխատողներ, ձեր իրավունքները կպաշտպանի Հայաստանի լավագույն փաստաբաններից մեկը…
Կանգ առնել չկա՛, վախենալ չկա՛, պայքարից հոգնել չկա՛, ուստի գնում ենք առաջ՝ հասնելու բուժաշխատողների արժանապատիվ աշխատանքային պայմանների վերականգնմանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում