Իրանը չի լռելու նման հանցագործությունների առջեւ․ Մասուդ Փեզեշքիան
02/03/2026 22:14
Կարդացեք նաև
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով հիվանդանոցների և դպրոցների դեմ իրականացվող հարձակումները։
Նախագահը նշել է, որ հիվանդանոցներին հարվածելը հարված է հենց կյանքին, իսկ դպրոցների թիրախավորումը՝ մի ամբողջ ժողովրդի ապագային։ Նրա խոսքով՝ հիվանդների և երեխաների դեմ ուղղված գործողությունները բացահայտորեն խախտում են մարդկային հիմնարար սկզբունքները։
«Աշխարհը պետք է դատապարտի դա։ Ես կանգնած եմ սգացող ժողովրդի կողքին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ ընդգծելով, որ Իրանը չի լռելու նման հանցագործությունների առջև և չի հանձնվելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում