Իրանը 2026 թվականի սկզբին բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ին տեղեկացրել է բավարար հարստացված ուրան ունենալու մասին․ Սթիվ Ուիթքոֆ

Իրանը 2026 թվականի սկզբին բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ին տեղեկացրել է բավարար հարստացված ուրան ունենալու մասին․ Սթիվ Ուիթքոֆ

ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Իրանը 2026 թվականի սկզբին բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ ունի բավարար հարստացված ուրան 11 միջուկային ռումբ կառուցելու համար։

«Այդ առաջին հանդիպման ժամանակ երկու իրանցի բանակցողներն էլ մեզ ուղղակիորեն՝ առանց որևէ ամոթի, ասացին, որ իրենք վերահսկում են 460 կիլոգրամ 60 տոկոս հարստացված ուրան և որ գիտեն, որ դա բավարար է 11 միջուկային ռումբ կառուցելու համար», – հիշել է Ուիթքոֆը։

Նա ասել է, որ իրանական պատվիրակությունը «հպարտ էր, որ իրենց հաջողվել է շրջանցել բոլոր տեսակի ստուգման արձանագրությունները և հասնել այնպիսի իրավիճակի, որտեղ նրանք հասանելիություն ունեին 11 միջուկային ռումբի»։

Նրա փոխանցմամբ՝ իրանցի բանակցողները հայտարարել են միջուկային վառելիքը հարստացնելու իրենց «անօտարելի իրավունքի» մասին։ «Մենք պատասխանել ենք, որ մենք անօտարելի իրավունք ունենք կանգնեցնելու ձեզ», – հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում