Իրանը կոչ է արել եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ ցանկացած գործողությունից
03/03/2026 16:00
Կարդացեք նաև
Իրանը կոչ է արել եվրոպական երկրներին ձեռնպահ մնալ Թեհրանի դեմ Իսրայել-ԱՄՆ համատեղ գործողությանը մասնակցելուց․ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանի դեմ ցանկացած նման գործողություն կդիտարկվի որպես դաշինք (խմբ․– Իսրայելի և ԱՄՆ-ի հետ)։ Դա կհամարվի պատերազմի ակտ Իրանի դեմ»,- ընդգծել է Բաղային։
Ավելի վաղ Գերմանիայի և Ֆրանսիայի կառավարությունները հայտարարել էին ռազմական ուժ կիրառելու իրենց պատրաստակամության մասին, եթե Իրանը չդադարեցնի Մերձավոր Արևելքում իրենց դաշնակիցների դեմ «անհամաչափ և ոչ ընտրողական հարձակումները»։
Նշենք, որ Բաղային ասուլիս է հրավիրել ավիահարվածներից տուժած դպրոցներից մեկում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում