Մարդիկ ծաղիկներ և խաղալիքներ են դնում Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության մոտ
03/03/2026 18:06
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի բնակիչները ծաղիկներ և խաղալիքներ են տանում Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության մոտ` ի հիշատակ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների ժամանակ զոհված երեխաների։ Այս մասին տեղից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց, որ վերջին օրերին հյուպատոսություն են այցելել բազմաթիվ բնակիչներ, հայրենակիցներ և մշակութային գործիչներ։
«Այսօր մեզ մոտ էին եկել դպրոցականներ և ուսուցիչներ։ Նրանք փափուկ խաղալիքներ և ծաղիկներ էին բերել՝ ի հիշատակ մահացած աշակերտուհիների», – նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում