Իրանի միջուկային օբյեկտների հետ կապ հաստատել չի հաջողվում
03/03/2026 19:36
Կարդացեք նաև
Ռուս մասնագետները կորցրել են կապը Իրանի միջուկային արդյունաբերությունը ղեկավարող անձանց հետ, դեռևս չկա որևէ պատկերացում իրանական միջուկային օբյեկտների վիճակի մասին, հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ կապ հաստատել չի հաջողվում։ Չկա ո՛չ հեռախոսային կապ, ո՛չ էլեկտրոնային կապ»,- ասել նա՝ լրագրողներին։
Լիխաչովը հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է լուսանկարներ Իրանի մի քանի միջուկային օբյեկտներից, որոնց հարվածներ են հասցվել։
«Բայց մենք կապի մեջ չենք Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարության հետ, այս պահի դրությամբ չենք կարող գնահատել նույնիսկ, թե ինչ ֆիզիկական վիճակում են նրանք»,- հավելել է «Ռոսատոմի» ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում