Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու ռուսաստանցիներին կոչ արել լքել Իրանը

Զախարովան շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու ռուսաստանցիներին կոչ արել լքել Իրանը

Ռուսաստանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի  իշխանություններին՝ Իրանից ցամաքային ճանապարհով ռուսաստանցիների անվտանգ դուրսբերումն ապահովելու համար։

«Մենք վճռական կերպով հորդորում ենք ռուսաստանցիներին զերծ մնալ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելուց: Մենք խորհուրդ ենք տալիս Իրանում գտնվողներին հնարավորինս արագ լքել երկիրը»,-ընդգծել է Զախարովան:

Տեղեկացնենք որ, Իրանի շուրջ իրավիճակի սրման ֆոնին ՌԴ քաղաքացիները շարունակում են հատել հայ-իրանական սահմանը Նուրդուզ-Ագարակ անցակետով, իրանա-ադրբեջանական սահմանը՝ Աստարայի, իսկ իրանա-թուրքմենական սահմանը՝ Սերախս անցակետով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում