Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս իշխանությունների հետ․ Քրիստինե Վարդանյան
Կարդացեք նաև
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նախօրեին արած պնդմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ու «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարելու, ասել է․ «Եթե մեր դաշինքը խորհրդարան չի անցնելու՝ ինչի են անհանգիստ։ Հիմա պետք է ուրախանային այդ առիթով։Եթե չենք անցնելու, ապա մենք հիմա այդ առիթով պետք է մտահոգվեինք, դեպրեսիայի մեջ լինեինք, իրենք մեզ պետք է առհասարակ չանդրադառնային, եթե իրենց ունեցած «հավաստի տվյալներով» մենք նման խնդիր ունենք»։
Դիտարկմանը, թե ասում են, որ դուք հասարակությանը չխաբեք՝ Վարդանյանն ընդգծել է, որ ով – ով՝ ՔՊ-ն ստելուց չպետք է խոսի, քանի որ 2021 թ-ին ստում էին, թե խաղաղություն են բերելու, Շուշին ու Հադրութն են հետ բերելու, մինչդեռ հետո Արցախն ամբողջովին հայաթափվեց, իսկ Հայաստանի վրա բազմաթիվ հարձակումներ տեղի են ունեցել։
«Մենք գործ ունենք պաթոլոգիկ ստախոս ուժի հետ, եթե ընդդիմադիր ուժերն անցողիկ շեմն հաղթահարելու խնդիր ունեն, իսկ 4 տոկոսը դաշինքների համար անցողիկ չէ, ՔՊ-ն չպետք է անհանգստանար, առհասարակ քարոզարշավի կարիք էլ պիտի չունենար, բայց ՔՊ-ի պահվածքը՝ ամբողջ իշխանական ռեսուրսը կեբնտրոնացնելը, միայն թե իրենք ընտրվեն, պատերազմի ժամանակ քարոզարշավ անելը չի վկայում այն մասին, թե իրենց հարցումները վկայում են այն, ինչի մասին Սիմոնյանն ասում էր, մինչդեռ մի քանի ամիս ասում էին, թե թոշակները չեն կարող ինդեքսավորել, որ դրա կարիքը չկա, իսկ հիմա դա անում են, դա ամբողջությամբ նախընտրական տրամաբանության մեջ է։ Եթե ընդդիմադիր ւոժերը անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունեն՝ ինչի են բանուգործ թողած այդ մասին խոսում»,-ասել է նա։
Նա նշել է, որ եթե առաջիկա ընտրությունների ժամանակ ընդդիմությունը ստանա «50+1» տոկոս ձայն, իրենք կհամագործակցեն
Վարդանյանն, անդրադառնալով Լևոնբ Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը կարող է միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ, նշել է․ «Միանշանակ, համաձայն ենք և ուրախ ենք, որ առաջին նախագահն էլ է հիմա արդեն արձանագրում, որ իսկապես ազգի փրկության հարց է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում