Ծաղիկներ, ծաղկեպսակներ ու փափուկ խաղալիքներ՝ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց
Կարդացեք նաև
Քաղաքացիները ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան դիմաց ծաղիկներ, ծաղկեպսակներ ու փափուկ խաղալիքներ են դնում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով Իրանի Իսլամական հանրապետությունում զոհվածների և, մասնավորապես, զոհված առաջնորդի ընտանիքի հիշատակին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով զոհվել են մի քանի բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։ Նրանց թվում են՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, որը սպանվել է շաբաթ առավոտյան իր նստավայրում, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին, որի մահը կիրակի օրը հաստատել է իրանական հեռուստատեսությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար Մոհամմադ Փաքփուրը և Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդական և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում