Պուտինը մտադիր չէ Ուկրաինայի պատճառով վաղաժամ լքել G-20 գագաթնաժողովը
15/11/2014 17:01
Նմանատիպ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկատվությունը, թե Վլադիմիր Պուտինն իբր Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված վաղաժամ լքում է G-20 գագաթնաժողովը, որն անցկացվում է ավստրալական Բրիսբենում: «Դա անհեթեթություն է: Զրուցակիցները բարձրացնում են այդ թեման, սակայն դա սովորական առօրեական իրավիճակ է»,- «Ռիա-ն ովոստի»-ի հաղորդմամբ` ասել է Պեսկովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ավելի վաղ «Ռոյթեր» գործակալությունը վկայակոչելով ռուսական պատվիրակության իր աղբյուրը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի նախագահը կարող է վաղաժամ լքել G-20 գագաթնաժողովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում