Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում

Իրանական ԱԹՍ է ընկել Նախիջևանի օդանավակայանի տարածքում

Ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնում են, թե «Իրանից արձակված հրթիռներն ու ԱԹՍ–ները» ընկել են Նախիջևանի օդանավակայանի տարածքում։

Նախիջևանի օդանավակայանում վնասներ են գրանցվել, ինչպես երևում է ադրբեջանական APA լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում։

Օդանավակայանի տարածքում այժմ հրդեհ է ։ Նախիջևանը գտնվում է Իրանի սահմանից մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։ Սա Ադրբեջանի տարածքի վրա իրականացվող առաջին հարվածն է, իրանական կողմը դեռևս մեկնաբություն չի տվել։

Ի դեպ՝ Իրանից արձակված ԱԹՍ-ները խոցել են ոչ միայն Նախիջևանի օդանավակայանը։ Մի քանի ԱԹՍ ընկել են այլ վայրերում, նաև դպրոցի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում