Կձեռնարկվեն համապատասխան միջոցներ․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին

Կձեռնարկվեն համապատասխան միջոցներ․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին

Ադրբեջանն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ՝ կապված Իրանի տարածքից Նախիջևանի դեմ անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ։

Հիշեցնենք, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իրանից արձակված ԱԹՍ-ն ընկել է Նախիջևանի օդանավակայանի տարածքում։ Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից։

Այս հարձակման հետևանքով երկու քաղաքացիական անձ է տուժել, մեկ մարդ մահացել է, հայտնում են Բաքվից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում