Բրիտանիայի պաշտպանության նախարարը մեկնում է Կիպրոս. BBC
05/03/2026 13:49
Կարդացեք նաև
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին մարտի 5-ին կմեկնի Կիպրոս։
Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ այցը տեղի կունենա այն բանից հետո, երբ մարտի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված էր հասցվել Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ռազմաբազային։ Հարվածից հետո վերջին օրերին հայտնի է դարձել նաև բրիտանական ռազմաօդային ուժերի կողմից մի քանի այլ անօդաչու որսալու ու ոչնչացնելու մասին։Վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բրիտանական ռազմաբազաների և անձնակազմի պաշտպանությունը բարձրացվել է ամենաբարձր մակարդակի:
Մեծ Բրիտանիան HMS Dragon ռազմանավը, բեռնված զինամթերքով, ուղարկում է տարածաշրջան։ Ակնկալվում է, որ այն դուրս չի գա Պորտսմութի նավահանգստից մինչև հաջորդ շաբաթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում