Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու․ Սամվել Ֆարմանյան

Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու Նիկոլից ավելի Նիկոլ եք լինելու․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից:

Նա այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին: Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով:

Ընդդիմությո՛ւն, իրար գլուխ եկեք, շատ արագ վարչապետի ընդունելի միասնական թեկնածու առաջադրեք ու ԱԺ-ում իմպիչմենտի միջոցով հեռացրեք Նիկոլին: Ի՞նչ ընտրություն: Ի՞նչ հունիս: Մինև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից… Հայաստանն անտեր էլ չէ՝ դարպասները ներսից բացված են:

Արագ համախմբվեք բոլորով, ձևավորեք ազգային համերաշխության կարող ու «ձվերով» կառավարություն. թող Հայաստանը գոնե գոյության շանս ստանա:

Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու նիկոլից ավելի նիկոլ եք լինելու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում