Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում
05/03/2026 15:28
Կարդացեք նաև
Ֆրանսիան հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև բռնկված հակամարտության ընթացքում, թույլ կտա ամերիկյան ինքնաթիռներին օգտագործել Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմաբազաները, հայտնում է France 24-ը։
«Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների շրջանակում ժամանակավորապես թույլատրվել է տարածաշրջանում գտնվող մեր բազաներում նրանց ինքնաթիռների ներկայությունը։ Այս ինքնաթիռները նպաստում են Պարսից ծոցի մեր գործընկերների պաշտպանությանը»,- AFP գործակալությանը հայտնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի քարտուղարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում