16.1 C
Yerevan

Ադրբեջանը դիմում է Ռուսաստանի օգնությանը

Նմանատիպ

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

ԵՄ-ն պետք է ունենա սեփական բանակ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծում է, որ...

Նավալնին հաղթել է ՄԻԵԴ-ում Ռուսաստանի դեմ դատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանի կառավարությանը պարտավորեցրել է...

Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, վախենալով Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնությանը: Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին առընթեր Հասարակական կազմակերպությունների աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով օգնել կարգավորել հ արցը միջազգային նորմերի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Գուլիևը փորձել է կատարվածի ողջ մեղքը բարդել հայկական կողմի վրա: Նամակում նա խնդրել է Պուտինից օգտվել իր հեղինակությունից և ազդեցությունից` ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման համար:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռը խոցելու դեպքի առթիվ ԼՂՀ զինվորական դատախազությունը քրեական գործ կհարուցի: այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ եւ ԼՂՀ դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ ու կներկայացնի քրեական գործի մանրամասները:

Ամենայն հավանականությամբ, քրեական գործը կհարուվի ԼՂՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով` սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:

spot_imgspot_img