Մոսկվան մշտական շփման մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ. Սերգեյ Շոյգու

Մոսկվան մշտական շփման մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ. Սերգեյ Շոյգու

Ռուսաստանը մշտական ​​կապի մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, պատրաստ է օժանդակել խաղաղ կարգավորմանը:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք Թեհրանի և Պարսից ծոցի պետությունների հետ։ Կտրականապես անընդունելի ենք համարում հակամարտության ծավալումը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը», – ասել է նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դեր խաղալ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում